Լրահոս

04.04.2017 13:55


Շմոլ գազի թունավորումով 4–ամյա երեխա է հոսպիտալացվել

Շմոլ գազի թունավորումով 4–ամյա երեխա է հոսպիտալացվել

Ապրիլի 4-ին՝ ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2005 թ. ծնված Տաթևիկ Ա.-ն, 2007 թ. ծնված Արամե Ա.-ն, 2013 թ. ծնված Արգիշտի Ա.-ն, 1984 թ. ծնված Արփինե Հ.-ն և 1978 թ. ծնված Սևակ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը