Հարցազրույց

04.04.2017 12:06


Հովսեփ Խուրշուդյան. «Հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ» (տեսանյութ)

Հովսեփ Խուրշուդյան. «Հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ» (տեսանյութ)

Ըստ «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի, հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ՝ դրա համար ժողովրդի պահանջ պետք է լինի։

«Ցավոք սրտի, ժողովուրդը պարտվեց»,-«Ազատության» հետ զրույցում ասել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ պարտվեցին նաև ժողովրդի շահերը ներկայացնող իրական ընդդիմադիր ուժերը։

«Ինչի՞ պարտվեցին, մենք ասում էինք, չէ՞, ամենասկզբից, որ եթե մենք բոլորս չենք համախմբվում, մի կողմ չենք դնում, թե ով ինչ է ժամանակին ասել, ով ինչ պոզուպոչ ունի, եսիմ ինչ ունի, ովքեր որ ՀՀԿ-ի իշխանության դեմ են, պետք է համախմբվեին, որպեսզի ժողովուրդը տեսներ, որ այս մարդիկ պատրաստ են մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միայն թե ազատել երկիրը այս չարիքից, և իրենք կտեսնեին այլընտրանք, և ո՛չ կգնային կաշառք կվերցնեին, ո՛չ այդ խնդիրները կլինեին»,-վստահեցրել է ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ «Իսկ երբ որ մարդիկ տեսնում են, որ չկա այդ այլընտրանքը, երբ որ տեսնում են, որ ընդդիմադիր ուժերն իրար մեջ են ինչ-որ բազարների մեջ... Մենք դրա համար զերծ մնացինք որևէ ընդդիմադիր ուժի քննադատելուց, որպեսզի գոնե մեր կողմից այդ արատը չմտնի՝ անվստահության, թերահավատության, այդ հիասթափության արատը չմտնի հասարակության մեջ, արմունկներով աշխատելու այդ մեթոդաբանությունը չլինի, բայց միայն մեր վարքաբանությունը քիչ էր դրա համար, պետք է բոլորը միասնաբար գործեին և, ցավոք սրտի, չարեցին, մի մասը՝ որովհետև չհասկացավ դրա կարևորությունը, 12 թվականի խորհրդարանական ընտրություններից դասեր չքաղեցին, իսկ մյուս մասը՝ ուղղակի գործարքի մեջ լինելով, ես հիմա անուններ չեմ տա»:

«Ամեն ինչ շատ շուտով իր տեղը կընկնի։ Բոլորս գիտենք, թե ով ոնց անցկացրեցին կամ չանցկացրեցին ընտրությունները, և քվեարկությունները ոնց ուղղորդեցին՝ ում, ոնց և այլն», - ասել է Խուրշուդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը