Լրահոս

10.12.2010 17:49


Օսլոյում սկսվել է 2010թ. խաղաղության Նոբելյան մրցանակաբաշխությունը

Չինացի իրավապաշպան Լյու Սյաոբոյին 2010թ. խաղաղության Նոբելյան  մրցանակով պարգևատրելու արարողությունը Օսլոյում սկսել է Երևանի ժամանակով ժամը 16։00-ին։

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի հիմնավորմամբ՝ մրցանակը Սյաոբոյին է տրվում «Չինաստանում մարդու հիմնական իրավունքների համար երկարատև և բռնությունից զերծ պայքարի համար»։

Օսլոյի քաղաքապետարանի բեմի վրա, որտեղ անց է կացվում մրցանակաբաշխությունը, տեղադրված  է մրցանակակրի մեծ դիմանկարը և աթոռ, որն այս տարի դատարկ կմնա։

Հիշեցնենք, որ իրավապաշտպանին մրցանակի արժանացնելու փաստը առաջ է բերել Չինաստանի իշխանությունների բացասական արձագանքը, այդ պատճառով մրցանակաբաշխության արարողությանը Չինաստանից պաշտոնական պատվիրակությունը չի մասնակցում։ 2009թ. դեկտեմբերին չինական դատարանը պետական համակարգը տապալելու փորձի համար Լյու Սյաոբոյին դատապարտել է 11 տարվա ազատազրկման։ Այդ իսկ պատճառով այս տարվա դափնեկրի մեծարումն անցնում է առանց նրա մասնակցության։

Նոբելյան այս մրցանակի գումարը 10 մլն շվեդական կրոն է (մոտ 1 մլն եվրո)։

Այս խորագրի վերջին նյութերը