Լրահոս

03.04.2017 22:34


Շղարշիկ գյուղում մայրը պատշգամբում հայտնաբերել է 17-ամյա տղայի կախված դին

Շղարշիկ գյուղում մայրը պատշգամբում հայտնաբերել է 17-ամյա տղայի կախված դին

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 17-ամյա Մ. Գ.-ն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ երեխան իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է մայրը։ Այդ պահին նրանց տան մոտով անցնող գյուղապետի որդին կարողացել է կտրել այն պարանը, որով երեխան կախվել է ու նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Թե ինչն է եղել երեխայի կողմից ինքնասպանություն գործելու պատճառը, դեռևս հայտնի չէ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը