Լրահոս

03.04.2017 13:40


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 2-ին՝ ժամը 15.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 91 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 2-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 2-ին՝ ժամը 19.50-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գծանցի մոտ բախվել է «Օպել-Աստրա F» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա F»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 2-ին՝ ժամը 8.40-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 103 հասցեի դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 2-ին՝ ժամը 23-ի սահմաններում, «Միցուբիշի պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ենթարկվել է սահքի, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը