Լրահոս

14.01.2010 12:53

«Հայ–թուրքական արձանագրությունները կրկնությունն են Կարսի տխրահռչակ պայմանագրի»,-Ա. Սարդարյան

«Հայ–թուրքական արձանագրությունները կրկնությունն են Կարսի տխրահռչակ պայմանագրի»,-Ա. Սարդարյան

-Հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններն ուղղակի կրկնությունն են Կարսի տխրահռչակ պայմանագրի,-«Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Արթուր Սարդարյանը։

Բանախոսին զարմացրել է այն իրողությունը, որ հայ հասարակության մեջ ուղղակի քննարկման առարկա չի դարձել Կարսի պայմանագրի համեմատությունը հայ-թուրքական արձանագրությունների հետ։ Նա նաև չի հանդիպել վերլուծությունների, որտեղ նշված կլինի, թե այս արձանագրությունները, Կարսի պայմանագրի հետ համեմատած, ետնահա՞նջ են, թե՞ առաջընթաց քայլ են։

-Իսկ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ Կարսի պայմանագրի համեմատ ետնահանջ կա։ Կարսի պայմանագրում էլ կան ազատ և բաց սահմանների մասին կետեր, այդ պայմանագրով ամրագրվում էին այսօրվա Հայաստանի սահմանները։

Ա. Սարդարյանի գնահատմամբ՝ Կարսի պայմանագիրն ու հայ-թուրքական արձանագրությունները մեկ «չարաբաստիկ» տարբերություն ունեն.

-Պատմաբանների հանձնաժողովի մասին կետը,-ընդգծել է Ա. Սարդարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։