Լրահոս

14.01.2010 12:48

Թուրքագետ. «ՍԴ-ը ճիշտ որոշում է կայացրել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը,  խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ կայացրած որոշման մասին, ասել է թե Սահմանադրական դատարանը ճիշտ է արել, որ նման որոշում է կայացրել։ «Եթե հայ-թուրքական հարաբերությունները ինչ-որ մի ժամանակ պետք է կասեցվեն, ապա դա պետք է լինի ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի պատճառով»,-ասել է նա։ Ըստ թուրքագետի, արձանագրությունների վացվերացման վերջնաժամկետը, որի մասին խոսում են Հայաստանում, կարող է լինել մարտի վերջը կամ ապրիլի կեսերը։ «Եթե մինչ այդ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը շատ հանգիստ կարող է վկայակոչել, որ ինքը՝ Թուրքիան պատրաստ չէ հարաբերություննրի կարգավորմանը։ Այդպիսով հնարով կլինի կասեցնել գործընթացը»,-նշել է թուրքագետը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։