Լրահոս

03.04.2017 09:40


Սարավան – Զանգեր ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Սարավան – Զանգեր ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ` բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վայքի տարածաշրջանի Սարավան – Զանգեր ճանապարհահատվածը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը