Լրահոս

03.04.2017 09:00


ԿԸՀ-ի պարզաբանումը

ԿԸՀ-ի պարզաբանումը

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպել են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: («Ահազանգ՝ ՔԿՀ-ներում ընտրախախտումների վերաբերյալ» վերտառությամբ հոդվածում (աղբյուրը` http://www.a1plus.am/1533209.html): Նշվածի կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով հանրապետության թվով 12 քրեակատարողական հիմնարկներում ձևավորվել են ընտրական տեղամասեր և թվով 12 տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Կապ հաստատելով նշված տեղամասային ընտրական հանձնաժողովներից յուրաքանչյուրի հետ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացավ նշված տեղեկատվության հերքում: Ավելին, տեղամասային ընտրական հանձնաժողովները փաստեցին, որ բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը կազմակերպվել և անց է կացվել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Քրեակատարողական հիմնարկներում քվեարկող ընտրողներին պարզաբանվել է քվեարկության կարգը, և յուրաքանչյուրն ապահովվել է իր ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությամբ: Որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներ նշեցին նաև, որ քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը հետևել են միջազգային դիտորդներ:

ՀՀ ԿԸՀ

Այս խորագրի վերջին նյութերը