Լրահոս

03.04.2017 08:54


«Զանգեր»-ի մոտ «Toyota Land Cruiser» է կողաշրջվել

«Զանգեր»-ի մոտ «Toyota Land Cruiser»  է կողաշրջվել

Ապրիլի 3-ին, ժամը 01:13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սիսիան հատվածի 182-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի 79 CA 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի. տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը