Լրահոս

03.04.2017 08:49


Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ արագաչափի մոտ, «Ford Transit»-ն ընկել է ջրանցքը. կա տուժած

Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ արագաչափի մոտ, «Ford Transit»-ն ընկել է ջրանցքը. կա տուժած

Ապրիլի 3-ին, ժամը 06:28-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 74 ZI 777 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը