Լրահոս

02.04.2017 19:11


Քվեարկության գաղտնիությունը չի պահպանվել

Քվեարկության գաղտնիությունը չի պահպանվել

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդը 2017 թ. ապրիլի 2-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/19 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս հայտնաբերել է քվեարկության գաղտնիության պահպանման խախտման դեպք:

Մասնավորապես, ընտրող Վարդան Սարգսյանը քվեարկության խցիկում ընտրելիս լուսանկարել է իր քվեաթերթիկը։ Կազմակերպության մեկ այլ դիտորդ Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/10 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս նկատել է ընտրողների կողմից քվեաթերթիկը ծրարի մեջ քվեարկության խցիկից դուրս տեղավորելու մի շարք դեպքեր, որոնք տեսաձայնագրվել են տեղամասում գտնվող տեսախցիկների միջոցով։ Միջադեպերի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Գորիսի մամուլի ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը