Լրահոս

02.04.2017 19:10


Զինծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս

Զինծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում:

Դիտորդը պահանջել է տեղամասային հանձնաժողովի նախագահից վերոնշյալի մասին արձանագրել տեղամասի գրանցամատյանում։ Այնուհետև ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս է հրավիրել վերոնշյալ անձին տեղամասից։

Դիտորդը նկատել է, որ ինչպես վերը նշված անձը, այնպես էլ նրանից հետո տեղամաս եկած մեկ այլ անձ գրառումներ են կատարել և բարձաձայն անվանակոչել զինվորականներին: Միջադեպի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Գորիսի մամուլի ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը