Լրահոս

02.04.2017 19:04


50մ շառավղով տեղի են ունենում ընտրողների կուտակումներ

50մ շառավղով տեղի են ունենում ընտրողների կուտակումներ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի թիվ 25/02 ընտրատեղամասում ժամը 11:00-ից սկսած՝ տեղամասի ներսում՝ քվեարկության սենյակում և ընտրական տեղամասին հարող տարածքում 50մ շառավղով անընդհատ տեղի են ունենում ընտրողների կուտակումներ, որը խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը: Վերոնշյալի վերաբերյալ դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին՝ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով, սակայն հանձնաժողովի նախագահը չի կարողացել վերացնել խնդիրը:

Միաժամանակ, խնդրի վերաբերյալ Կազմակերպությունն ահազանգել է ՀՀ ոստիկանության թեժ գիծ (010-54-69-12 ):

Ժամը 13:30-ի սահմաններում դիտորդը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության թեժ գիծ ահազանգելուց հետո խնդիրը որոշ ժամանակով վերացվել է, սակայն ժամը 13:30-ի դրությամբ՝ իրավիճակը փաստացի նույնն է: Կազմակերպությունը կրկին ահազանգել է ՀՀ ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարին, որից հետո, սակայն, թիվ 25/02 ընտրատեղամասում ընտրողների կուտակումները շարունակվել են և խնդիրը շարունակում է մնալ չկարգավորված: Խնդրի կարգավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Գորիսի մամուլի ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը