Լրահոս

02.04.2017 18:42


Դիլիջանի թունելում բեռնատար է այրվել (լրացված)

Դիլիջանի թունելում բեռնատար է այրվել (լրացված)

Ապրիլի 2-ին՝ ժամը 14:29-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի թունելում բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 83-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի SERB MTHT 035HE պետհամարանիշով կցորդիչով բեռնատարում (վարորդ՝ Զ. Կ.) հրդեհ չի հայտնաբերվել։

Փրկարարների ուղեկցությամբ բեռնատարը թունելից դուրս բերելու ընթացքում բռնկվել է արտահոսած դիզվառելիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 16։52-ին։

Այս խորագրի վերջին նյութերը