Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանը պետք է սկսի իրենից»
Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը՝ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե Հայաստանում կան մարդիկ, սակայն չկան համակարգեր։
- Կարեն Կարապետյանը հրավիրում է, Բեգլարյանը գալիս է՝ ռազբորկա է լինում, ծեծում է, Բեգլարյանը հրաժարական է տալիս, իսկ կանչողն ու խոսեցնողը մնում են։ Մի անհասկանալի վիճակ է,-ասել է Ա. Կարապետյանը։
Վերոնշյալ դասավորումները, ըստ Արամ Կարապետյանի, բարեփոխումների հետ որևէ կապ չունեն։ Դա, նրա խոսքերով, բարեփոխման իմիտացիա, ընտրություններին պատրաստվելու իմիտացիա անվանել կարելի է, բայց ոչ՝ համակարգային փոփոխություն։
-Ի դեպ՝ Գևորգ Դանիելյանի հետ ես շփվել եմ որպես նախարարի, նամակներ եմ գրել, նա պատասխանել է, շատ բանիմաց նախարար էր՝ որպես նախարար, որպես մասնագետ,-ասել է Արամ Կարապետյանը և նշել, թե այլ հարց է, որ, ինչպես մնացած բոլոր նախարարները, այս իշխանության մեջ լինելով՝ այս իշխանության համար են աշխատում։-Այսինքն, որ պետք է Գագիկ Բեգլարյանից և Գևորգ Դանիելյանից սկսեին, ես այդտեղ թերահավատ եմ։ Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը պետք է սկսի իրենից։

7or.am