Լրահոս

02.04.2017 15:32


Մեքենաների կուտակում 20/04 տեղամասի շրջակայքում

Մեքենաների կուտակում 20/04 տեղամասի շրջակայքում

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում առկա է մեքենաների կուտակում:

Ինչպես երևում է լուսանկարում, շուրջ 15 մեքենաներ են կայանած ուղիղ ընտրատեղամասի դիմաց:

Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաև քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլև աջակցում են նրանց:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Գորիսի մամուլի ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը