Նախ, շնորհավորում եմ հերթական եվրոընտրության համար, քանի որ համոզված եմ, որ այն Քո Հաղթանակն է:
Ակնհայտ է նաև, որ արդեն հիմնովին ձևավորվել է ազգանվեր մարդկանց մի հսկայական բանակ, որը կարողանում է օր-օրի նոր որակ հաղորդել ՀՀ ընտրական գործընթացներին:
Իսկ, այս ընտրությունն առաջընթաց է նախորդներից նրանով, որ այդ մարդիկ իրենց գործողությունները իրականացնում էին անհամեմատ անթաքույց և հրապարակային:
Օրինակ, երբ Ն.Փաշինյանի վստահված անձանց և դիտորդներին դուրս էին շպրտում ընտրատեղամասից, տեղամաս էին փակում օրը ցերեկով կամ ընտրացուցակներ թաքցնում, այդ մասին հպարտորեն հայտարարում էին, անգամ, ԶԼՄ-ներին:
Իսկ երբ գնացել էի թիվ 10-րդ ԸԸՀ, հաճելիորեն զարմացա, տեսնելով, թե ինչ բարձր կազմակերպվածություն է տիրում այդ հանձնաժողովում: Նախ, երբ ներս մտա թղթախաղով էին զբաղված, հետո որոշեցին հանձնաժողովի նիստը ընդմիջել և շամպայն ըմպել և, քանի որ ոչ մի դիտորդ, վստահված անձ և ԶԼՄ-ի ներկայացուցիչ հրավիրված չէր դիմում-բողոքիս քննարկմանը, վերջինս անքան ուշադիր անցկացրեցին, որ մոռացան անգամ նիստը արձանագրել և քվեարկել որոշում ընդունելու համար: ...
Սակայն, առավել գոհացուցիչ է ընտրության օրինականության պահապան պետական մարմինների և պաշտոնատար անձանց աշխատանքը` ընտրության վերջին 10 օրը օրինական անգործության մեջ էին' ո'չ դիմում-բողոքներին էին պատասխանում, ո'չ ընտրողներին ծանուցագրեր ուղարկում, ո'չ անճշտություններ ուղղում, ո'չ քարոչություն էին կազմակերպում...
Գովասանքս առավել տպավորիչ դարձնելու համար բերում եմ քաղվածք ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահի 07.01.10թ. թիվ 01-595 ինձ հասցագրված եվրոգրությունից, այն է'
«...ԿԸՀ 31.12.09թ. թիվ 101-Աորոշմամբհանձնաժողովումսահմանվելէհերթապահություն, ինչնամենևինչինշանակում, որհանձնաժողովիևաշխատակազմիհամար 2010թ. հունվարի 1-ից 10-նաշխատանքայինենևնրանքպարտավորենաշխատանքայինօրերիհամարնախատեսվածողջծավալովիրականացնելՀՀօրենսդրությամբսահմանվածիրենցգործառույթները, մասնավորապես' ս.թ. հունվարի 5-իդիմումիհիմանվրալրացումկատարելկազմակերպությանդիտորդականառաքելությունիրականացնողանձանցցուցակումևնրանցտրամադրելհամապատասխանվկայականներ:
Այսինքն, ՀՀ Նախագահի ներկայացուցիչը կամ, որ նույնն է ՀՀ Նախագահն, ինձ հորդորում է ողջամտորեն չղեկավարվել ՀՀ օրենդրության պահանջներով և չանհանգստացնել իրեն և իր գործընկերներին տոնական օրերին, առավել ևս, որ Հայփոստն էլ չի աշխատել 31.12.09թ.-ից մինև 11.01.10թ.-ը:
Թերևս սա է պատճառը, որ այսօր ես ստացել եմ մի շարք դիմում-բողոքների պատասխաններ, ինչպես նաև 33 դիտորդների վկայականներ, որոնք հարկավոր են երկու օր առաջ ավարտված ընտրությունները դիտարկելու համար:
Այո', արդեն ավարտված ընտրության համար:
Այնպես, որ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակի ընտրության կազմակերպման համար և, հասկանալի պատճառներով, կից վերադարձնում եմ ՀՀ Նախագահի ներկայացուցչից կամ, որ նույնն է ՀՀ Նախագահից այսօր ստացած բոլոր փաստաթղթերը:
Միաժամանակ, խորհուրդ եմ տալիս, պետական բարձր պարգևներ հանձնելիս հիշել նաև մեր բազմամյա եվրոընտրակազմակերպիչներին:
Ռուբեն Թորոսյանի խորհուրդը ՀՀ նախագահին
ՀՀ Նախագահի նստավայր
Պարոն Ս.Սարգսյանին
Նախ, շնորհավորում եմ հերթական եվրոընտրության համար, քանի որ համոզված եմ, որ այն Քո Հաղթանակն է:
Ակնհայտ է նաև, որ արդեն հիմնովին ձևավորվել է ազգանվեր մարդկանց մի հսկայական բանակ, որը կարողանում է օր-օրի նոր որակ հաղորդել ՀՀ ընտրական գործընթացներին:
Իսկ, այս ընտրությունն առաջընթաց է նախորդներից նրանով, որ այդ մարդիկ իրենց գործողությունները իրականացնում էին անհամեմատ անթաքույց և հրապարակային:
Օրինակ, երբ Ն.Փաշինյանի վստահված անձանց և դիտորդներին դուրս էին շպրտում ընտրատեղամասից, տեղամաս էին փակում օրը ցերեկով կամ ընտրացուցակներ թաքցնում, այդ մասին հպարտորեն հայտարարում էին, անգամ, ԶԼՄ-ներին:
Իսկ երբ գնացել էի թիվ 10-րդ ԸԸՀ, հաճելիորեն զարմացա, տեսնելով, թե ինչ բարձր կազմակերպվածություն է տիրում այդ հանձնաժողովում: Նախ, երբ ներս մտա թղթախաղով էին զբաղված, հետո որոշեցին հանձնաժողովի նիստը ընդմիջել և շամպայն ըմպել և, քանի որ ոչ մի դիտորդ, վստահված անձ և ԶԼՄ-ի ներկայացուցիչ հրավիրված չէր դիմում-բողոքիս քննարկմանը, վերջինս անքան ուշադիր անցկացրեցին, որ մոռացան անգամ նիստը արձանագրել և քվեարկել որոշում ընդունելու համար: ...
Սակայն, առավել գոհացուցիչ է ընտրության օրինականության պահապան պետական մարմինների և պաշտոնատար անձանց աշխատանքը` ընտրության վերջին 10 օրը օրինական անգործության մեջ էին' ո'չ դիմում-բողոքներին էին պատասխանում, ո'չ ընտրողներին ծանուցագրեր ուղարկում, ո'չ անճշտություններ ուղղում, ո'չ քարոչություն էին կազմակերպում...
Գովասանքս առավել տպավորիչ դարձնելու համար բերում եմ քաղվածք ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահի 07.01.10թ. թիվ 01-595 ինձ հասցագրված եվրոգրությունից, այն է'
«...ԿԸՀ 31.12.09թ. թիվ 101-Ա որոշմամբ հանձնաժողովում սահմանվել է հերթապահություն, ինչն ամենևին չի նշանակում, որ հանձնաժողովի և աշխատակազմի համար 2010թ. հունվարի 1-ից 10-ն աշխատանքային են և նրանք պարտավոր են աշխատանքային օրերի համար նախատեսված ողջ ծավալով իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթները, մասնավորապես' ս.թ. հունվարի 5-ի դիմումի հիման վրա լրացում կատարել կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում և նրանց տրամադրել համապատասխան վկայականներ:
Հորդորում եմ հետայսու Ձեր աշխատանքները կազմակերպելիս հաշվի առնել վերը նշվածը և առաջնորդվել ողջամտության սկզբունքով:
Ինչ վերաբերում է 25.12.09թ. դիմումի հիման վրա կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում լրացում կատարելուն, ապա տեղեկացնեմ, որ դիմումը հանձնաժողովում մուտքագրվել է 28.12.09թ., պատասխանը' 33 վկայականներով Ձեզ առաքվել է 30.12.09թ.»:
Այսինքն, ՀՀ Նախագահի ներկայացուցիչը կամ, որ նույնն է ՀՀ Նախագահն, ինձ հորդորում է ողջամտորեն չղեկավարվել ՀՀ օրենդրության պահանջներով և չանհանգստացնել իրեն և իր գործընկերներին տոնական օրերին, առավել ևս, որ Հայփոստն էլ չի աշխատել 31.12.09թ.-ից մինև 11.01.10թ.-ը:
Թերևս սա է պատճառը, որ այսօր ես ստացել եմ մի շարք դիմում-բողոքների պատասխաններ, ինչպես նաև 33 դիտորդների վկայականներ, որոնք հարկավոր են երկու օր առաջ ավարտված ընտրությունները դիտարկելու համար:
Այո', արդեն ավարտված ընտրության համար:
Այնպես, որ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակի ընտրության կազմակերպման համար և, հասկանալի պատճառներով, կից վերադարձնում եմ ՀՀ Նախագահի ներկայացուցչից կամ, որ նույնն է ՀՀ Նախագահից այսօր ստացած բոլոր փաստաթղթերը:
Միաժամանակ, խորհուրդ եմ տալիս, պետական բարձր պարգևներ հանձնելիս հիշել նաև մեր բազմամյա եվրոընտրակազմակերպիչներին:
Հարգանքներով`
«ԳԽ-պ/ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյան