Լրահոս

02.04.2017 14:48


Հանցագործության մասին հաղորդում. դիտորդը բռնության է ենթարկվել. «Անկախ դիտորդ»

Հանցագործության մասին հաղորդում. դիտորդը բռնության է ենթարկվել. «Անկախ դիտորդ»

Քիչ առաջ ահազանգ ստացանք այն մասին, որ այն պահին, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Էդմոն Ոսկանյանը 21/28 ընտրատեղամասում մոտեցել է հանձնաժողովին և փորձել կանխել ընտրախախտումը, հանձնաժողովի անդամները և որոշ վստահված անձինք հարձակվել են նրա վրա և բռնությամբ դուրս հանել տեղամասից:

Տեղամասում ներկա այլ դիտորդներ ահազանգում են, որ տեղամասում բազմաթիվ խախտումներ կան՝ բաց քվեարկության դեպքեր, ուղղորդումներ, մի քանի հոգով քվեախցիկ մտնելու դեպքեր, այլ միջադեպեր:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Գորիսի մամուլի ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը