Լրահոս

02.04.2017 14:31


Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 24 հաղորդում

Ոստիկանությունում գրանցվել է  ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 24 հաղորդում
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
Հաղորդումներից 10-ը՝ Երևանում, 2-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 5-ը՝ Արարատի, 1-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Պարզաբանում

Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։
Տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքի 32/34 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում՝ Թումանյան 85 հասցեում, որտեղից ոստիկանություն ոչ մի ահազանգ չի ստացվել, որ դանակով սպառնացել են դիտորդին:

Միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են

Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը:

Նշվածի առնչությամբ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:
Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը