Դեկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Քննարկվեցին քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքային հարցեր: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրվեցին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող հանձնարարականներ: Երևան համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովող վարչություններն ու վարչական շրջանները հանձնարարական ստացան հետևողական լինել, որպեսզի մինչև տարեվերջ մուտքերն ամբողջությամբ ապահովվեն: Զեկուցվեց, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ համաքաղաքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 88 տոկոս:
Նկատի առնելով, որ աշխատանքային տարվա ավարտին մնացել է 16 աշխատանքային օր, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ օրերի ընթացքում ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով, որպեսզի տարին ավարտվի 100 տոկոս կատարված բյուջեով:
Հանձնարարվեց բարեկարգման համաքաղաքային աշխատանքներն ավարտել մինչև դեկտեմբերի 20-ը, մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստական աշխատանքներին, դրանք ավարտել երկօրյա ժամկետում։ Այս պահին վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ և 2000 տոննա ավազ կա պահեստավորված, հանձնարարվեց անհարժեշտության դեպքում պաշարները համալրել. «Որպեսզի եթե ցանկացած պահի տեղումներ լինեն, պատրաստ լինենք և կարողանանք աշխատանքներն ապահովել»,- նշեց Տարոն Մարգարյանը։
Ամանորյա նախապատրաստական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված դեկտեմբերի 15-ը:
Կրթության վարչության պետին հանձնարարական տրվեց հետևել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաքներ տեղի չունենան. «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն»,- նշեց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Երևանի քաղաքապետարանն աշխատում է բնականոն հունով

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն