Լրահոս

14.01.2010 10:38

Շավարշ Քոչարյան. «Բաքուն վտանգ է ներկայացնում իր իսկ բնակչության և տարածաշրջանի համար»

Անդրադառնալով  20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերին ու տեղահանումներին՝  Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես» լրատվական գործակալությանն ասել է. «Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում' ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած  ուժային եւ էթնիկական զտումների քաղաքականության հերթական հրեշավոր դրսեւորումն էր:

Դրա արդյունքը դարձավ Ադրբեջանից շուրջ 400.000 հայերի բռնի տեղահանումը, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, որոնք հանգեցրեցին ծանր մարդկային եւ նյութական կորուստների:

Այն փաստը, որ Ադրբեջանն իր պատասխանատվությունն ու մեղքը կատարված հանցագործությունների եւ սանձազերծված ագրեսիայի հետեւանքների համար ընդունելու փոխարեն շարունակում է հակահայկական հիստերիան եւ սուր ճոճելը, վկայում է, որ Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչության և տարածաշրջանի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։