Լրահոս

02.04.2017 09:29


Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտ, «Nissan Tiida»–ն բախվել է արգելապատնեշին

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտ, «Nissan Tiida»–ն բախվել է արգելապատնեշին

Ապրիլի 1-ին, ժամը 20:58-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում «Nissan Tiida» մակնիշի 35 DC 358 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ջ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը