Լրահոս

10.12.2010 16:06


Րաֆֆի Հովհաննիսյան. «Հաջորդ տարի ավելի կմտնենք նախընտրական տրամաբանությունների մեջ»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հաջորդ տարի ավելի կմտնենք նախընտրական տրամաբանությունների մեջ»

«Ուրբաթ» ակումբում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին մրցակից համարո՞ւմ է՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե այդ հարցի կոշտ պատասխանը հետևյալն է.

-Ամեն մեկը ամեն մեկի միցակիցն է։ Դա բնորոշ է քաղաքական պայքարին։ Գիտեք, որ ես համարում եմ, որ եթե հասարակությունը, հանրությունը և ընդդիմությունը ունենալու են հաջողություն, ապա այս միավորները և հատկապես հասարակական հատվածը  պետք է համագործակցության եզրեր գտնեն։ Եթե ոչ, ապա երբեք քաղաքական բեկումնային արդյունք չենք տեսնի,-ասել է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հաջորդ տարի «Ժառանգությունն» ավելի խոր կմտնի նախընտրական տրամաբանությունների մեջ։

Նրա խոսքերով՝ հաջորդ գումարման խորհրդարան կմտնեն հին քաղաքական ուժերից, ինչպես նաև մի երկու նոր միավորումներ։ Իսկ թե ի՞նչ միավորումների մասին է խոսքը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չնայած Հայաստանում այդ բառը նորաձև չէ, բայց ՝ չգիտի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը