Լրահոս

01.04.2017 20:41


Այնթափ գյուղում բեռնատարը կողաշրջվել է

Այնթափ գյուղում բեռնատարը կողաշրջվել է

Ապրիլի 1-ին, ժամը 14:15-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 6-րդ փողոցում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթափ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ «ԶԻԼ-130» մակնիշի 35 FZ 595 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1942 թ. ծնված Կ. Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնների փականները և բեռնաթափել բեռնատարը:

ժամը 16:40-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարն ուղղվել է և դուրս բերվել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը