Ր. Հովհաննիսյան. «...քանի որ մոտիկ չեն իշխանությանը, հարցը երբեք քննարկման թեմա չի դառնում»
«Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐաֆֆիՀովհաննիսյանը «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի և արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության հետ՝ ասել է, թե «Ժառանգություն»-ը չի կարող պաշտոնական տեսակետը ներկայացնել, քանի որ նման հարց չի քննարկվել, բայց, իր կարծիքով, եթե սաորպեսիրավիճակայինհակազդեցություն է, ևիշխանությունըփրձումէօրենքիխստությունըկիրառելգործողպաշտոնյաներինկատմամբ, ապա ողջունելի է։
-Բայց ես նախընտրելի կհամարեի, որ սա ունենար իրավական, բնական ընթացք, որ նրանք, ովքեր այս իրադարձությունների զոհերն էին, դիմեին իրավապահ մարմիններին, ու նաև դատական իրավական ողջ գործընթացով որոշվեր մեղավորության հարցը, որի հիման վրա արդեն կա գործադիր իշխանություն, ու նախագահական նստավայրը քայլեր կատարեր,-ընդգծել է նա։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, սակայն, այս գործողություններն իրավական արժեք և բովանդակություն չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ պատժի չեն արժանացել բոլոր նրանք, ովքեր նմանօրինակ վարք են դրսևորում։
-Շատմարդիկծեծվումենտարբերպաշտոնյաների (թե՛ կառավարությանանդամներ,թե՛մարզպետ, թե՛քաղաքապետ)կողմից, բայցքանիորենթակազոհըմոտիկչէիշխանությանը, յուրայինչէ,պետականպաշտոնյաչէ, այդհարցը երբեքմամլոասուլիսների,հասարակականքննարկումներիևդատականնիստերիգործըչիդառնում։Հարյուրավոր դեպքերկանսրանիցառաջ,ևայսհարցերը պետք էնույնպեսլուծումգտնեն,-ընդգծել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է զերծ մնալ որևէ կանխատեսում անելուց, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ, բայց նշել է, թե հնարավոր է՝ դա լինի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։
Ր. Հովհաննիսյան. «...քանի որ մոտիկ չեն իշխանությանը, հարցը երբեք քննարկման թեմա չի դառնում»
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի և արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության հետ՝ ասել է, թե «Ժառանգություն»-ը չի կարող պաշտոնական տեսակետը ներկայացնել, քանի որ նման հարց չի քննարկվել, բայց, իր կարծիքով, եթե սա որպես իրավիճակային հակազդեցություն է, և իշխանությունը փրձում է օրենքի խստությունը կիրառել գործող պաշտոնյաների նկատմամբ, ապա ողջունելի է։
-Բայց ես նախընտրելի կհամարեի, որ սա ունենար իրավական, բնական ընթացք, որ նրանք, ովքեր այս իրադարձությունների զոհերն էին, դիմեին իրավապահ մարմիններին, ու նաև դատական իրավական ողջ գործընթացով որոշվեր մեղավորության հարցը, որի հիման վրա արդեն կա գործադիր իշխանություն, ու նախագահական նստավայրը քայլեր կատարեր,-ընդգծել է նա։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, սակայն, այս գործողություններն իրավական արժեք և բովանդակություն չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ պատժի չեն արժանացել բոլոր նրանք, ովքեր նմանօրինակ վարք են դրսևորում։
-Շատ մարդիկ ծեծվում են տարբեր պաշտոնյաների (թե՛ կառավարության անդամներ, թե՛ մարզպետ, թե՛ քաղաքապետ) կողմից, բայց քանի որ ենթակա զոհը մոտիկ չէ իշխանությանը, յուրային չէ, պետական պաշտոնյա չէ, այդ հարցը երբեք մամլո ասուլիսների, հասարակական քննարկումների և դատական նիստերի գործը չի դառնում։ Հարյուրավոր դեպքեր կան սրանից առաջ, և այս հարցերը պետք է նույնպես լուծում գտնեն,-ընդգծել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է զերծ մնալ որևէ կանխատեսում անելուց, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ, բայց նշել է, թե հնարավոր է՝ դա լինի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։
7or.am