Լրահոս

02.04.2017 07:39


Մեծ պահքի վեցերորդ կիրակին է՝ Գալստյան

Մեծ պահքի վեցերորդ կիրակին է՝ Գալստյան

Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան` մարդեղության հիշեցումն է:

«qahana.am»–ի փոխանցմամբ՝ այս կիրակին, միևնույն ժամանակ, Երկրորդ գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ գալստյանը նվիրված բազում հատվածներ և անդրադարձներ կան. «Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե ես եմ Քրիստոսը, և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13):

Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, պարկեշտության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան կոչվող կիրակի:

Նշենք, որ այս տարի Քրիստոսի հարության տոնը՝ Զատիկը, նշվելու է ապրիլի 16–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը