Լրահոս

14.01.2010 09:11

Պուտին. «Ճիշտ չէ փոխշաղկապել ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները»

Պուտին. «Ճիշտ չէ փոխշաղկապել ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները»

Ռուսաստանը ճիշտ չի համարում մեկ փաթեթի մեջ ներառել ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, քանի որ առանձին վերցրած դրանք բավականին բարդ խնդիրներ են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքները։ Միաժամանակ Ռուսաստանը պատրաստ է աջակցել երկու խնդիրների կարգավորման գործընթացներին։  Պուտինը ընդգծել է, որ այս երկու հիմնահարցերը առանց այդ էլ բավականին բարդ են, և դրանց փոխշաղկապկումը էլ ավելի կդժվարցանի լուծումների հեռանկարը։ «Բնականաբար մենք գիտենք անցյալի  ծանր ժառանգության մասին, որը բաժին է հասել Հայաստանին և Թուրքիային, և մենք շահագրգռված ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է ՌԴ վարչապետը։

Ըստ «Regnum»–ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։