Լրահոս

01.04.2017 11:25


Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր` ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 30 ՏԼ 891 համարանիշի և Oka մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ Ա. Եղիազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը