Լրահոս

01.04.2017 10:50


Շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել Գյումրիում. «Mercedes»–ը շրջվել է

Շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել Գյումրիում. «Mercedes»–ը շրջվել է

Մարտի 31-ին, ժամը 20:31-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ պողոտայի թիվ 42 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel vectra» մակնիշի 35 SL 361 (վարորդ՝ Խ. Գ.), «Toyota Yaris» մակնիշի 41 JJ 141 (վարորդ` Գ. Մ.) և «Mercedes C» մակնիշի 34 QM 335 պետհամարանիշերով (վարորդ` Մ. Ք.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը