Լրահոս

13.01.2010 18:39


Տեղի է ունեցել Հայաստանի և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

Հունվարի 13-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին՝ Անատոլի Սերդյուկովն ընդգծել է, որ ,ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթե:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը