Լրահոս

13.01.2010 17:59


Էրդողան. «Ադրբեջանական հողերի բռնազավթմանը պետք է վերջ դրվի»

Էրդողան. «Ադրբեջանական հողերի բռնազավթմանը պետք է վերջ դրվի»

«Ադրբեջանական տարածքների բռնազավթմանը վերջ դնելը և հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը կենսական նշանակություն ունեն»,–թուրք–ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Նա ընդգծել է, որ այդ հակամարտության կարգավորման հարցում կարևորագույն նշանակություն պետք է ունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Մինսկի խումբն առաջին հերթին պետք է կատարի իր գործառույթը, քանի որ հետևում 20-ամյա շրջանն է, և այդ 20 տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունն այդպես էլ չի կարգավորվել»,- հայտարարել է նա՝ հավելելով.

«Մինսկի խումբն այդ հակամարտության կարգավորմանը պետք է հասնի ամեն գնով։ Կարծում եմ, որ առաջին հերթին Ռուսաստանը պետք է այս գործընթացում ուժգնացնի իր ակտիվությունը։ Բոլորս գիտենք Հայաստանի կողմից Ղարաբաղի բռնազավթման փաստի մասին։ Այս կապակցությամբ գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի որոշումը։ Բացի այդ, ՄԱԿ-ը նույնպես հաստատում է բռնազավթման փաստը»։

Էրդողանը խոսել է նաև Հարավային Կովկասում իրավիճակի մասին՝ ասելով.

«Համագործակցության պլատֆորմի և Կովկասում կայունության վերաբերյալ մեր առաջարկն ուժի մեջ է։ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության միջոցով հնարավոր կլինի, որ այս տարածաշրջանը դառնա խաղաղության տարածաշրջան»։

Այս խորագրի վերջին նյութերը