ՀՅԴ պատգամավոր. «...խնդիրների պարզաբանումն իրականացվում է անասնական ճանապարհով»
-Շատ հաճախ մեզ մոտ խնդիրների պարզաբանումն իրականացվում է անասնական ճանապարհով, այնպես, ինչպես ջունգլիներում է ընդունված,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված մթնոլորտին և վերջին հրաժարականներին։
Նա նշել է նաև, որ համոզվելու համար, թե Հայաստանում քաղաքական նոր էջ է սկսվել, պետք է ապացուցվի՝ կատարվածը ոչ թե դրվագներ են, որոնք նաև հիմքում ունեն որոշակի անձնական պատճառներ, այլ օրինաչափություններ են, որոնց նպատակն է այս իրավիճակն այլևս չհանդուրժելով՝ փոխությունների գործընթաց ձեռնարկելը։
-Օրենքը, քաղաքակիրթ փոխհարաբերությունը կարծես որոշակի մակարդակից վեր շատ քիչ են գործում, ու գործում են այլ կանոններ,-ավելացրել է նա։

7or.am