Լրահոս

31.03.2017 17:00


Մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը

Մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից  բացահայտվել է 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:
Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը