Լրահոս

13.01.2010 17:44


Հեռացվե՞լ են արդյոք ԵԿՄ-ից

Ըստ «7օր»-ի ունեցած տեղեկությունների՝ Երկրապահ կամավորականների միության շարքերից հեռացվել են Գյումրու «Հայ ազգային կոնգրեսին» անդամագրված մի քանի երկրապահներ: Պատճառն, ըստ աղբյուրի, ՀԱԿ-ին անդամագրված երկրապահների ոչ  ադեկվատ վերաբերմունքն ու ոչ լիարժեք «ոչ» ասելն է հայ-թուրքական արձանագրություներին:

Հեռացվածների թվում նշվում է նաև Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանի անունը:

«7օր»-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է վերոհիշյալ տեղեկատվությունը, Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու, ԵԿՄ վարչության անդամ Աշոտ Զաքարյանը պատասխանել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի:

«Իմ կարծիքով դա աբսուրդ է: Ո՞վ է ասել, որ մենք կողմ ենք արտահայտվել այդ արձանագրություններին: Հետո ինձ չեն կարող հենց այնպես հեռացնել, քանի որ ես վարչության անդամ եմ՝ ընտրված համագումարով: Հետևաբար համագումարը պետք է ինձ հեռացնելու մասին որոշում կայացնի»,-ասել է Աշոտ Զաքարյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը