Լրահոս

31.03.2017 13:44


Առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը

Առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը

Հայրենակիցնե՛ր,

Ապրիլի 2-ի կորստի ցավն ու մեր ինքնության լուսե պոռթկումը այդ օրվա տարելիցին նշանակված ընտրություններով արատավորելու անբարո գործընթացը մեզ պարտավորեցնում է առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել այդ օրվա, և ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը:

Ի հակադրություն չնչին, անարժանապատիվ ապրելու մեզ պարտադրվող կենսակերպի` որպես մեր արմատներից բխող ինքնությանն ուղղված սթափեցնող ճիչ ենք ընկալում.

 Սահմանը պաշտպանող մեր երեխաների անձնազոհ, անօրինակ սխրանքը.

 Բարձրագույն մարդկային նկարագիր դրսևորած սպայի հայրական ինքնազոհությունը.

 Կյանքի ու մահվան բովում մաքառող հալեպահայերի դրամահավաքը ի պաշտպանություն Արցախի.

 Ազատամարտիկների, բազում կամավորների, դպրոցականների, համայն հայության մոբիլիզացիան հանուն հայրենիքի...

...Էլի ու էլի մեր ճշմարիտ ինքնության բազում դրսևորումներ, ինչի շարունակական լինելու փառահեղ վկայությունն է նաև «հաց բերողի» առասպելական վարքը:

«Հոգևոր Հայաստանն» այդ օրերի ինքնաբուխ պոռթկումը գնահատելով պատմական՝ փաստում է, որ այսուհետ այդ խորհուրդը մեր արթնացումը դարձնում է անշրջելի և ժողովրդի հոգեբանության մեջ ամրագրվում որպես առաջիկա հաղթանակների ոգեղեն ուղենիշ:

Հասմիկ Պապյան - օպերային երգչուհի

Նարինե Թուխիկյան - բանասեր

Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ

Եղիշե Պետրոսյան - երգահան, երաժիշտ

Ռուբեն Կարապետյան - պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան

Վարդան Խաչատրյան - պատմաբան, ԵՊՀ դասախոս

Արեգ Նազարյան – երաժիշտ, երգահան

Այս խորագրի վերջին նյութերը