Լրահոս

31.03.2017 10:54


Արծվիկը հատել է 1 մլն դիտումների շեմը

Արծվիկը հատել է 1 մլն դիտումների շեմը

«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի «Fly with me» հայաստանյան երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Արծվիկի թռիչքը շարունակում է նորանոր սահմաններ գրավել եւ առիթ դառնալ բուռն քննարկումների եւ վերլուծությունների ինչպես մեր հայրենակիցների շրջանում, այլեւ միջազգային հանրության:

Հիմնական քննարկումների թիրախում Արծվիկի կողմից մեկնարկած եվրատեսիլյան նոր «challenge»-ն է, որի շրջանակում Արծվիկը կատարում է մասնակից երկրներից որեւէ մեկի ժողովրդական երգը՝ ակնկալելով նրա կողմից հայկական երգերից մեկի կատարումը:

Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լևինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: «Challenge»-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական «Το γιασεμίν&quot» (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը՝ ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենին»: Երրորդ մարտահրավերի ընթացքում էլ Արծվիկը կատարեց վրացական «Moxevis qalo Tinao» երգը` ի պատասխան լսելով «Լորիկ» ստեղծագործությունը:

«Challenge»-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ #CelebrateDiversityChallenge:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաեւ Արծվիկի սոցիալական պաշտոնական էջերում՝

Facebook - https://www.facebook.com/ArmeniaInEurovision

Instagram - https://www.instagram.com/armenia_in_eurovision

Twitter - https://twitter.com/Armenia_In_ESC

Առաջին ալիք | Հասարակայնության հետ կապերի բաժին |

Այս խորագրի վերջին նյութերը