«Ժառանգություն». «Այս բյուջեն հեռու է կառավարության հռչակագրային և բաժակաճառային մտքերից»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ԱԺճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե այս քառօրյայի ժամանակ մերկացվեց այն աճպարարությունը, որին դիմել է կառավարությունը 2011թ. ՀՀ պետական բյուջեն կազմելիս։
-Այս բյուջեն երբեք չի կարող կոչվել զարգացման բյուջե, որովհետև զարգացման ծրագրեր չկան։ Այս բյուջեն հեռու է կառավարության հռչակագրային և բաժակաճառային մտքերից, որովհետև այն գիտելիքահեն տնտեսության մասին չէ,-նշել է Ս. Սաֆարյանը։-«Ժառանգությունը» գտնում է, որ այս իշխանությունն ու կառավարությունն ի զորու չեն երկիրը դուրս բերել զարգացման հուն, և բացի խնդիրները կուտակելուց՝ որևէ այլ բան չեն անում, որևէ խնդրի լուծում չեն տալիս, և ընդհանրապես՝ նրա վարքագիծը անհասկանալի և անընդունելի է մեզ համար։
«Ժառանգություն». «Այս բյուջեն հեռու է կառավարության հռչակագրային և բաժակաճառային մտքերից»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե այս քառօրյայի ժամանակ մերկացվեց այն աճպարարությունը, որին դիմել է կառավարությունը 2011թ. ՀՀ պետական բյուջեն կազմելիս։

7or.am