Լրահոս

31.03.2017 09:18


Հրդեհ Եղվարդում և Սպիտակի անասնաբուծական ֆերմայում

Հրդեհ Եղվարդում և Սպիտակի անասնաբուծական ֆերմայում

Մարտի 30-ին, ժամը 14:01-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Գագարինի փողոցում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ 16:01-ին:

Վ. Ա.-ին պատկանող թիվ 24 տան բակում այրվել է մոտ 100 հակ պահեստավորած անասնակեր, ծածկը (մոտ 20 քմ), անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և փայտե առաստաղը (մոտ 2 քմ):

***

Մարտի 30-ին, ժամը 17:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Պանրագործների թիվ 1 փողոցում գործող «ՕՖՄԱ» անասնաբուծական ֆերմայի տարածքում՝ այրվում են տնակներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 19:17-ին:

Մասամբ այրվել է Պ. Վ.-ին պատկանող ոչ բնակելի տնակի հատակը՝ 2 քմ. և պատը՝ 2 քմ և կուտակված անասնակեր՝ մոտ 50 հակ:

Այս խորագրի վերջին նյութերը