Լրահոս

31.03.2017 09:10


Հրդեհ է բռնկվել Դարպաս գյուղի աղբամշակման կոմբինատում

Հրդեհ է բռնկվել Դարպաս գյուղի աղբամշակման կոմբինատում

Մարտի 30-ին, ժամը 16:34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 6/4 հասցեում գործող աղբամշակման կոմբինատում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 20:20-ին:

Այրվել է մոտ 108 խմ պլաստմասե թափոն:

Այս խորագրի վերջին նյութերը