Լրահոս

30.03.2017 18:45


Տիգրան Բալայանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մասին

Տիգրան Բալայանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մասին

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը, որում հղում է կատարվում ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ ինչ-ինչ պնդումների:

Տիգրան Բալայան. Կարծում եմ, հատկապես այս օրերին ընտրական գործընթացի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ինչ-ինչ պնդումների հղում կատարելիս պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ համապատասխան իրավասու մարմինների տեսակետները։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանձնառու են անցկացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ և շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Դա ակնհայտ է։

Այս խորագրի վերջին նյութերը