Լրահոս

30.03.2017 17:00


Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են

Մարտի 29-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Մերսեդես Տ 500» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Հովհաննես Իսպիրյանին և 1959 թ. ծնված Ստելլա Մեսրոպյանին, որոնք տեղում մահացել են, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝, ժամը 22.10-ին, Ռանչպար գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Գրիգոր Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը