Լրահոս

10.12.2010 15:19


Ջիմ Մորիսոնին հետմահու ներում են շնորհել

Ջիմ Մորիսոնին հետմահու ներում են շնորհել

Ֆլորիդա նահանգը հետմահու ներում է շնորհել  լեգենդար «The Doors» ռոք-խմբի անդամ Ջիմ Մորիսոնին, ով 1970թ. սկզբներին դատարպատվել էր հասարակական կարգը խախտելու համար։ Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը։

Մորիսոնին ներում շնորհելու որոշումն ընդունել է նահանգապետ Չառլի Քրիստի գլխավորած հատուկ հանձնաժողովը։ Հանգուցյալ երաժշտին ներելու համար բոլորը միաձայն կողմ են քվեարկել։ «Մեղավոր է նա, թե ոչ՝ Աստծո որոշելիքն է»,-մեկնաբանելով հանձնաժողովի որոշումը՝ հայտնել է նահանգապետը։

Ֆլորիդայի ոստիկանների ուշադրությունը գրաված միջադեպը տեղի էր ունեցել Մայամիում 1969թ. մարտի 1-ին՝ «The Doors» խմբի համերգի ժամանակ։ Ելույթի ընթացքում Մորիսոնը իբրև թե երկրպագուների հասցեին անպարկեշտ խոսքեր է բացականչել, ինչպես նաև ցուցադրել է նրանց իր սեռական օրգանը։ Հետագայում դատարանը «The Doors»-ի մենակատարին մեղադրանք է ներկայացրել հասարակության մեջ զազրախոսության և անհարգալից պահվածք ցուցաբերելու համար և ի վերջո դատապարտել է վեց ամսվա ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը