Լրահոս

30.03.2017 13:57


Շիրակցի փոքրիկի վիրահատությունը ճակատագրական է դարձել. նա ունի մեր օգնության կարիքը (տեսանյութ)

Շիրակցի փոքրիկի վիրահատությունը ճակատագրական է դարձել. նա ունի մեր օգնության կարիքը (տեսանյութ)

Շիրակի մարզի Բայանդուր գյուղից 2008 թվականին ծնված Հասմիկ Մարտիրոսյանը տառապում է վիրահատությունից հետո մնացորդային ծանր խնդիրներով: 2015 թվականին աղջնակի մոտ նշիկները վիրահատել են, որի արդյունքում ինչ–ինչ խնդիրների հետևանքով հայտնվել է կոմայի մեջ, այնուհետև երեխայի մոտ նկատվել է ձախակողմյան թուլություն, առկա են ինսուլտի նշաններ: Գլխում առաջացել են կիստաներ, և փոքրիկի մոտ ժամանակ առ ժամանակ նկատվում են ցնցումներ: Ստանում է հոգեմեդ դեղեր, որը մինչ այժմ ստացել էր անվճար, հիմա արդեն իրենք են գնում և հնարավորություն չունեն նույնիսկ այդ դեղահաբերը գնելու: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, տանը բացի Հասմիկից ևս երկու անչափահաս փոքրիկներ կան:

Երեխան դպրոց չի հաճախում, բժիշկները խորհուրդ են տվել բուժումը շարունակել Եվրոպայում: Ծնողները դիմում են հայրենակիցների աջակցությանը:

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում Հասմիկի մայրիկի՝ Լիանա Ռաֆայելյանի անունով բացվել են հաշվեհամարներ, ցանկացողները կարող են իրենց աջակցությունը բերել փոքրիկին՝

220063325017300 ՀՀ դրամ;

220061960807002 ԵՎՐՈ;

220061960963958 ՌԴ ռուբլի;

220061961763001 ԱՄՆ դոլար;

SWIFT:AGCAAM22

Լիանա Ռաֆայելյանի հեռախոսահամարն է՝ +37494 604 270:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը