Լրահոս

10.12.2010 14:59


ՆԺԿ նախագահ. ««Ժելեած տղաները» որոշել են, որ մականունավորներ ՀՀԿ–ի ցուցակով այլևս չպետք է անցնեն»

ՆԺԿ նախագահ. ««Ժելեած տղաները» որոշել են, որ մականունավորներ ՀՀԿ–ի ցուցակով այլևս չպետք է անցնեն»

«Սլաք» մամուլի ակումբում անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի հրաժարականին՝ Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե Գագիկ Բեգլարյանը Լուժկովի գործերի հետ կապված արդեն իսկ հարվածի տակ էր, նրա հետ կապված չերևացող հոգեբանական ճնշումներ էին արդեն ընթանում,  և Գագիկ Բեգլարյանն ուղղակի «сам подставился»։

-Սերժ Սարգսյանի համար Գագիկ Բեգլարյանը՝ ինչպես Մեդվեդևի համար Լուժկովը։ Մեկին պետք էր գտնել-հանել՝ ցույց տալու համար, որ ինքը՝ որպես նախագահ, գոյություն ունի, որովհետև անդրքոչարյանական թիմն արդեն հավաքներ է անում, փորձում է պաշտոններ բաժանել, Մհեր Սեդրակյանը մարդիկ էր հավաքել, կրիմինալն է արդեն հավաքում,-ասել է Արամ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝  նախագահականի երիտասարդների բազմությունը, այսպես կոչված «ժելեած (ժելե քսած) տղաները», որոշել են, որ ՀՀԿ-ի ցուցակով այլևս չպետք է մականունավորներ անցնեն, և հիմա խնդիր է առաջացել, որ այդ մականունավորները մտածում են, որ եթե իրենք, ովքեր այդքան գործ են արել, այդքան փորձել են օգնել, գործընթացներին խառնվել են, մարտի 1 է եղել, չեն անցնելու խորհրդարան, այդ դեպքում իրենք ո՞վ են։

Նա նշել է նաև, որ Գագիկ Բեգլարյանի հետ տեղի ունեցածը շատ լավ կազմակերպված PR է։

-PR-ը արվեց, գործողությունն արվեց, ողջունելի է, իհարկե, որ եթե մարդ են ծեծում, դա իսկապես պետք էր անել։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ, երբ նույն օրը Մանվել Գրիգորյանի տղան մարդ է ծեծում, նրան ոչ ոք չի ասում ազատել։ Հոգեբանական առումով, կարծում եմ, Միքայել Մինասյանը և մնացածը վախեցան, որ իրենց էլ են ծեծելու,-ընդգծել է Ա. Կարապետյանը։

Այդուհանդերձ, Գագիկ Բեգլարյանի և Միքայել Մինասյանի առճակատումը միայն հոգեբանական ճնշումների խնդիր չէ, այլև շահերի։ Դա պետք է լինի կա՛մ քաղաքական տեսակետների բախում, որն ինքը չի տեսնում, կա՛մ քաղաքական տեխնոլոգինարի բախում.

-Դրա համար ասացի, որ կա կարծիք, որ մականունավորները պետք է դուրս գան, և իրենց տեսակետով՝ «ժելեած տղերքը» գան։ Միգուցե սրա մեջ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը