Լրահոս

29.03.2017 17:15


«Վեոլիա Ջուր». «Որոշ բաժանորդների վճարումների հաշվարկի հետ առաջացել են անճշտություններ»

«Վեոլիա Ջուր». «Որոշ բաժանորդների վճարումների հաշվարկի հետ առաջացել են անճշտություններ»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվար – փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն չի հանդիսանում նախկին «Երեւան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի» ու «Նոր Ակունք» ընկերությունների իրավահաջորդը, հետեւաբար չունի այնտեղ բաժանորդների ունեցած կանխավճարները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունք:

Դրանք «Վեոլիա Ջուր» ընկերությանը կարելի է փոխանցել նախկին ջրամատակարար ընկերությունների սպասարկման գրասենյակներ կամ տվյալ տեղամասը սպասարկող տեսուչին ներկայացրած դիմումի հիման վրա (դիմումի ձեւը կտրամադրի տեսուչը):

Դրանց ստուգման արդյունքում ճշգրտված գումարները կուղղվեն մեր ընկերությանը՝ բաժանորդների ունեցած ընթացիկ պարտավորությունների մարմանը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հավաստիացնում է իր բաժանորդներին, որ ամեն ինչ արվում է առկա խնդիրներին հնարավորինս արագ ու օրենսդրության շրջանակներում լավագույն լուծում տալու համար, եւ հորդորում է շարունակել ընթացիկ վճարումները մատուցված ծառայությունների դիմաց:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը