Լրահոս

29.03.2017 15:53


Արտակարգ դեպք Երևանում. իրանցի զբոսաշրջիկը ինքնասպան է եղել

Արտակարգ դեպք Երևանում. իրանցի զբոսաշրջիկը ինքնասպան է եղել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է և նշված հասցեում բնակվում էր վարձակալական հիմունքներով և Հայաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը