Լրահոս

10.12.2010 14:31


National Geographic հեռուստաալիքը Հայաստանում է

National Geographic հեռուստաալիքը Հայաստանում է

National Geographic հեռուստաալիքը «Երբ Հռոմն էր կառավարում» հաղորդաշարի «Սուրբ Գեղարդի Առասպելը» ֆիլմի նկարահանման նպատակով վերջերս այցելել է Հայաստան: Նկարահանումներ են իրականացրել Սբ. Էջմիածնում, Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդում: Հաղորդաշարը փորձում է սեփական հետաքննությունն իրականացնել' պարզելու, թե Քրիստոսին խոցած այժմ հայտնի առասպելական 3 գեղարդներից (նիզակ)  ո՞րն է աստվածաշնչյան Սուրբ Գեղարդը: Հետաքննության հերթական փուլն էր հաղորդաշարի կազմակերպիչներին բերել Հայաստան: Ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանը, որպես աշխարհում առաջին քրիստոնեական պետություն, և որտեղ ներկայացված են վերոհիշյալ վայրերի հիասքանչ տեսարաններ, եթերում է լինելու National Geographic արբանյակային հեռուստաալիքով  դեկտեմբերի 12-ին ժամը 20:00-ին (Նյու Յորքի ժամ.) և դեկտեմբերի 14-ին ժամը 21:00-ին (Նյու Յորքի ժամ.):

http://channel.nationalgeographic.com/series/when-rome-ruled/5041/Photos#tab-Photos/6

Այս խորագրի վերջին նյութերը