Լրահոս

13.01.2010 16:59


Էրդողանն ու Մեդվեդևը հանդիպեցին

Էրդողանն ու Մեդվեդևը հանդիպեցին

Ռուսաստանն ու Թուրքիան իրենց առջև հավակնոտ նպատակներ են դրել և մտադիր են կանոնակարգել էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ «ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

«Ռուս-թուրքական հարաբերությունները վերելք են ապրում։ Դրանք իրոք ռազմավարական գործընկերների հարաբերություններ են։ Չնայած նախորդ տարին բարդ էր, այդուհանդերձ, մեր հարաբերությունների համար այն հաջողակ էր»,- հայտարարել է Դ. Մեդվեդևը։

ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոշոր նախագծեր են իրականացնում մասնավորապես էներգետիկ և այլ ոլորտներում։

Իր հերթին Էրդողանն ընդգծել է, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները հասել են գագաթնակետին։

«Քաղաքական, տնտեսական, պաշտպանական տեսանկյունից նպատակաուղղված համագործակցություն է զարգանում»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

 

Այս խորագրի վերջին նյութերը