Լրահոս

10.12.2010 13:56


Արամ Կարապետյան. «Հայաստանն ունի Սերժ Սարգսյան՝ չունի նախագահ»

Արամ Կարապետյան. «Հայաստանն ունի Սերժ Սարգսյան՝ չունի նախագահ»

-Հայաստանը հիմա շատ հետաքրքիր ժամանակաշրջան է ապրում։ Հայաստանն ունի Սերժ Սարգսյան՝ չունի նախագահ, ունի Տիգրան Սարգսյան՝ չունի վարչապետ, ունի Ալիկ Սարգսյան՝ չունի ոստիկանապետ։ Այսինքն կան մարդիկ, չկան համակարգեր,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սլաք» ակումբում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Սերժ Սարգսյանը, նրա խոսքերով, անգամ ցանկության դեպքում համակարգային փոփոխություններ չի կարող անել։

-Որպեսզի մարդ կարողանա կլանաօլիգարխիկ համակարգն իսպառ փոխել, տեսեք՝ չասացի բոլորին բռնել-տանել բանտ, ո՛չ՝ փոխել, այսինքն բոլորին դուրս բերել քաղաքական դաշտից, այնուհետև ներս բերել հարկային դաշտ, աշխատել էթիկայի օրենքներով, դեմոնոպոլիզացիա և այլն, պետք է դուրս լինի այդ համակարգից,-ասել է Ա. Կարապետյանը,-այլապես ստացվում է, որ մարդը նստած է այդ համակարգի վրա, սղոցը տալիս ես ձեռքը և ասում ես՝ նստածդ համակարգը պետք է կտրես։

Համակարգ փոխողը, ըստ Ա. Կարապետյանի, պետք է համակարգից դուրս լինի։

-Այսօր Հայաստանում քաղաքական համակարգի ներսում եղած որևէ մեկը համակարգը ձևափոխելու հնարավորություն կարող է ունենալ, կարող է օգտագործել դրա համար իմիտացիան, բայց իսպառ վերափոխել և նորմալ իրավիճակի բերել չի կարող,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը